Բարի գալուստ Change Lab
Մենք մի խումբ էնտուզիաստներ ենք, որոնց միավորել է որակյալ կրթության շնորհիվ իրական բիզնեսում իրական խնդիրներ լուծող մասնագետներ ունենալու գաղափարը:
Այդ նպատակով ստեղծվել է այս կրթական հարթակը, որի շնորհիվ`
- Բիզնեսը կկարողանա նախապես հայտագրել իր մասնագիտական ու ռեսուրսային կարիքները,
- Ուսանողը կկարողանա իր նեղ մասնագիտական ուղղությունը առավել համապատասխանեցնել ցանկալի գործատուի պահանջներին:
Կայքի բաժինների մասին`
- Միանալ փոփոխություններին բաժինը նախատեսված է ուսանողների, արդեն աշխատող մասնագետների կամ պարզապես այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են անցել մեր մասնագիտացման կուրսերը: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել, հայտ թողնել: Մեր մասնագետը անպայման կուսումնասիրի հայտը և առաձին հարցազրույցը կլինի հենց հեռախոսայինը:
- Բոլոր այն բիզնեսները, ովքեր հիմա ունեն մասնագետների պահանջարկ, կարող են գրանցվել Մեր գործընկերներ ցանկում: Մեր մասնագետնետն անպայման կկապվեն հետադարձ կապի միջոցներով, կգնահատեն կարիքն ու հնարավորություններն ու մոտակա հոսքում կստեղծեն գործատուի կարիքներին բավարարող ուսումնական հաստիք, որին կմասնակցի առնվազն 4 մասնակից(ընտրություն ունենալու հնարավորության համար):
- Ներդրումային ծրագրեր բաժինը ներառում է բոլոր այն ծրագրերը, որոնք նախագծվելու և իրականացվելու են փոփոխությունների թիմի ուժերով:
- Բիզնես գաղափարներ բաժնում տեղ են գտել այն գաղափարները, որոնք կարող են հովանավորվել գործարարների կամ ընկերությունների կողմից
- Կապ մեզ հետ բաժինը նախատեսված է արագ կապ համար: