Ծառայություններ

ԼԱԲ-ի գործունեությունը բաժանվում է 2 հիմնական ուղղությունների․

  • Ինքնազբաղվածություն․ սթարթափ կամ սոցիալական ձեռնարկատիրություն
  • Աշխատանքային կարիերա․ փոփոխությունների գործակալ կամ խնդիր լուծող

Տեխնոլոգիաների տեղափոխումները, միջկոնտինենտալ կազմակերպությունների մուտքը Հայաստան, տեղեկատվության ազատության բաղադրիչները, ինչպես նաև շուկայի անընդհատ պահանջարկ-առաջարկի տրանսֆորմացիաները, հաճախորդների նոր պանաջմունքների բացահայտումները խոսում են նրա մասին, որ անխուսափելի է առանց նորարարական լուծումների գեներացնել մրցունակ բիզնես գաղափարներ և առանց կազմակերպության փոփոխությունների հասնել մեծ արդյունքների։

Սույն ԼԱԲ-ի շրջանակներում փորձ է արվում համապարփակ և ամբողջական ձևով անդրադառնալ սթարթափերի կառավարման առանձնահատկություններին և կազմակերպություններում փոփոխությունների կառավարման գործընթացներին, որոնք ունենալու են թե տեսական և թե գործնական կիրառելիություններ:

Ցանկացած գաղափարի ծնունդ նման է մարդու ծննդին, որի ժամանակ կոնցենտրացվում է մաքսիմալ քանակի էներգիա, և արդյունքում ունենում առաջին արտադրանքը։ Այստեղ կարևոր է փոխանցել քայլերի այն հաջորդականությունը, որը բնական է սկզբնական փուլում՝ ինկուբացիայի և աքսելերացիայի դրսևորումներով։

Կազմակերպությունները մարդկանց նման կարիք ունեն ժամանակ առ ժամանակ այցելելու «բժշկի», որպեսզի պրոֆիլակտիկ ստուգումների արդյունքում բացահայտեն այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է կանխել՝ հետագա սրացումներից և մեծամասշտաբ նյութական և ոչ նյութական ռեսուրսների կորուստներից:

Կոնկրետ դեպքերի վրա հիմնվելով ԼԱԲ-ի մասանկիցներին ներկայացվում է ՀՀ և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների զարգացման առանձնահատկությունները, հրավիրվում են թե տեղական և թե արտասահմանյան կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Փորձ է արվում փոխել սթարթափերի ստեղծման և կազմակերպությունների զարգացման ներկայիս կարծրատիպերը և ցույց տալ լավագույն փորձը, դրանից բխող հետևանքները և բոլոր հնարավոր արդյունքները թե ուսանողների և թե հատկապես գործատուների մոտ:

Ակնկալվող արդյունքները

Ձեռներեցություն և ձեռնարկատիրություն

  • Ստեղծել հնարավորություն ուսանողների համար սկսելու սեփական գործ դասական կամ սոցիալական բիզնես ուղղություններով․տարվում են աշխատանքներ բացահայտելու ուսանողների անհատական կոմպետենցիաները և դրա հիման վրա կառուցվում գաղափարի գեներացման գործընթացը։
  • Տալ հնարավորություն գաղափարից անցում կատարել արտադրանքի․ մենթորների օգնությամբ ուսանողները փորձում եմ վալիդացնել իրենց գաղափարները և ձևակերպել այն արտադրանքը կամ ծառայությունը, որը ցանկանում են վաճառել։
  • Տալ ավելի խորը գիտելիքներ մոդելավորելու բիզնես գաղափարը․ մենթորների օգնությամբ ուսանողները մշակում են իրենց բիզնես մոդելները՝ հիմնվելով արտադրանքի կամ ծառայությունների առանձնահատկության վրա։
  • Տալ հնարավորություն կյանքի կոչելու բիզնես գաղափարները․ մենթորների հետ միասին ուսանողները կատարում են իրենց առաջին քայլերը սեփական գործ սկսելուց հետ, որտեղ կարող են փախվել տարաբնույթ խնդիրների։

Կորպորատիվ ձեռներեցություն

  • Ստեղծել ուղիղ կապ գործատուների և ուսանողների միջև․ կազմակերպությունների ղեկավարները այցելում են հանդիպումներին և ներկայացնում իրենց խնդիրները, ակնկալում լուծման տարբերակներ, կազմակերպում գործնական քննարկումներ։
  • Տալ հնարավորություն աշխատավայրում աշխատանքի տեսակի և ձևի ընտրության հարցում․ աշխատակիցը այցելում է կազմակերպություն և բացի բուն աշխատանք կատարելուց նաև փորձում է հասկանալ թե իրեն որ տեսակի աշխատանքն է հոգեհարազատ և սիրելի։
  • Տալ ավելի խորը գիտելիքներ՝ հետագայում աշխատանք գտնելու համար․ փորձառու մասնագետները, ովքեր պրակտիկայում աշխատում են կազմակերպություններում որպես խնդիր լուծողներ և փոփոխություններ իրականացնողներ, աշխատում են ուսանողների հետ գործնական-տեսական համադրությունը ապահովելով վերոնշյալ ուղղություններով։
  • Տալ հնարավորություն հետագայում կիրառելու իրենց գիտելիքները աշխատավայրում․ ժամանակ առ ժամանակ հրավիրվում են գործատուներ, ովքեր ըստ էության ներկայացնում են իրենց կազմակերպություններում առկա ցանկացած տիպի խնդիրներ, որոնք քննարկվում են փակ սկզբուքնով ու դրա հիման վրա ուսանողները փորձում են լուծումներ առաջարկելուց բացի նաև գործնականում ներդնելու այդ փոփոխությունները։

Բիզնես գաղափարների հեքեթոն և կոմպետենցիաների ներկայացման աշխատաշուկա

Ուսանողները գեներացնելով բիզնես գաղափարներ և ստեղծելով արտադրանք կամ ծառայություն իրենց բիզնես մոդելները ներկայացնում են ժյուրիի անդամներին, ովքեր հանդիսանում են տարբեր ֆինանսավորող ընկերությունների ներկայացուցիչներ։ Դրա արդյունքում լավագույն ներկայացումները կարող են հավանության արժանանալ և գնահատվել ժյուրի մեկ կամ մի քանի անդամների կողմից ու ստանալ ֆինանսավորում։

Ուսանողներին նախապես տրամադրվում են գործատուների կազմակերպություններում առկա խնդիրները, ուսանողները անհատապես աշխատում են լուծումների վրա, արդյունքում գործատուներից բաղկացած հանձնաժողովը մասնակցում է աշխատավարձի բաց աճուրդին, որի ժամանակ ներկայացվում է ուսանողների կողմից լուծման տարբերակները և գործատուները միմյանց հետ մրցելով ընտրում են ուսանողին ու սահմանում աշխատավարձը։

Տևողությունը և հավաստագրման պայմանները

ՀԱԲ-ի գործունեությունը անընդհատ բնույթ է կրում, որի ընթացքում փոփոխվում են մասնակից խմբերը։ Փոփոխությունների գործակալների պատրաստման և սթարթափերի ստեղծման գործընթացի ընդհանուր պարտադիր տևողությունը սահմանվում է 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 2 ժամով՝ 15։00-ից 17։00-ն և 17։30-ից 19։30 հատվածներում։ Անհրաժեշտության դեպքում ավելացվում կամ պակասեցվում է ժամանակահատվածը, ինչու չէ նաև կարող է ավելանալ շաբաթական հանդիպումների և ժամերի քանակը համարժեք մասնակիցների քանակի ավելացմանը։

Հավաստագրման գործընթացը բաժանվում է երկու տեսակի․ մասնակցության և մասնագիտական։ Այն հիմնվելու է կրեդիտային համակարգի վրա և դրանով որոշվելու է թե որ տեսակին է համապատասխանում մասնակիցը։

Մասնակիցները և մասնակցության պայմանները

Հիմնական թեկնածուները ուսանողներն են, ովքեր ուսանում են բակալավրի ավարտական 4-րդ կուրսում կամ մագիստրատուրայում, ինչպես նաև կարող են մասնակցել ասպիրանտուրայի ուսանողները։

Աշխատանքներին կարող են մասնակցել նաև դասախոսական կազմը, ըստ անհրաժեշտության և հատուկ դերակատարմամբ։ Նրանք կարող են ֆասիլիտացնել գործընթացը, հավելյալ տեսական գիտելիքներ փոխանցել, կոնկրետ գործնական խնդիրների վերաբերյալ զուգահեռներ ներկայացնել։

Աշխատանքների ընթացքում մասնակցելու են նաև տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունները, ինչպես նաև գործատուները կամ էլ որոշում կայացնող որևէ լիազորված անձ, ովքեր համապատասխանաբար կհրավիրվեն այն ժամանակ, երբ ներկայացվելու է բիզնես կանվաս միքս մոդելները, և երբ իրենց խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ առաջարկների պրեզենտացիաներն են արվելու խմբերի կողմից։

Մասնակցության ցանկություն հայտնողները, ովքեր ՀՊՏՀ ուսանողներ և աշխատակիցներ են, ունենում են առավելություն և կարող են մասնակցել անվճար հիմունքներով, սակայն անցնելու են նախնական հարցազրույց՝ ճշտելու ԼԱԲ-ի անդամ դառնալու մոտիվացիան և համապատասխանությունը։

ՀՊՏՀ-ից դուրս այլ բուհերի ուսանողները, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների աշխատակիցները մասնակցելու են վճարովի հիմունքներով։

Նորարարությունը և մրցակցային առավելությունները

Առաջարկվող մեթոդաբանության հիմքում ընկած է գործնական պարապմունքների փոխկապակցված շղթան, որում թրեյնինգային բաղադրիչը կազմում է ընդհանուր ծավալի 20%-ը, իսկ դաշտային աշխատանքներն ու խորհրդատվական բաղադրիչները՝ 80%-ը։

Ձեռներեցության և ձեռնարկատիրության բլոկի գործընթացի փուլերն են․

  • Խորհրդատվություն քոուչինգի և մենթորության տարրերով
  • Աշխատանքային հանդիպումներ՝ հանձնարարություններ տալով
  • Այցելություններ և հեռահար կապ՝ ուղղորդման տեխնիկայով
  • Բիզնես մոդել միքսի մշակում՝ մենթորության սկզբունքով
  • Վերջնական pitching` դեմո փորձարկումով

Վերոնշյալից բխող գործողությունների հաջորդական կապը հետևյալն է․

  • 5 հիմնական հանդիպում՝ կարողությունների զարգացման նպատակով
  • 2 միջանկյալ հանդիպում՝ տեղեկությունը հավաքագրելու և ամփոփելու նպատակով
  • 1 վերջնական հանդիպում՝ արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնելու նպատակով
  • Քոուչինգ սթարթափ փուլում

Կորպորատիվ ձեռներեցության բլոկի գործընթացի փուլերն են․

  • Խորհրդատվություն քոուչինգի և մենթորության տարրերով
  • Աշխատանքային հանդիպումներ՝ հանձնարարություններ տալով
  • Այցելություններ և հեռահար կապ՝ ուղղորդման տեխնիկայով
  • Փոփոխությունների պլանի մշակում՝ մենթորության սկզբունքով
  • Վերջնական pitching` դեմո փորձարկելով

Վերոնշյալից բխող գործողությունների հաջորդական կապը հետևյալն է․

  • 5 հիմնական հանդիպում՝ կարողությունների զարգացման նպատակով
  • 2 միջանկյալ հանդիպում՝ տեղեկությունը հավաքագրելու և ամփոփելու նպատակով
  • 1 վերջնական հանդիպում՝ կոմպետենցիաները ներկայացնելու նպատակով
  • Քոուչինգ կարիերայի առաջին փուլում

Հետադարձ կապի համար դիմել այստեղ :